16:11 , 2 դեկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Քիչ առաջ Գյումրիում մեկնարկեց ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի`Հայաստան կատարած պետական այցի կապակցությամբ «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» միջտարածաշրջանային երրորդ համաժողովը:
Համագումարին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը ողջունեց համաժողովի մասնակիցներին:
«Համագումարին ներկա են «Ռոսատոմի», «Ռոսնեֆտի», «Գազպրոմի», «ՎՏԲ»-ի և այլ խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ: Այստեղ ներկա են քաղաքացիական հասակարության ներկայացուցիչները, ՏԻՄ ղեկավարներ, ՌԴ-ի 20 մարզերը ներկայացնող գիտակրթական ինտելիգենցիայի ներկայացուցիչները: Ներկայացուցկան կազմը խոսում է այն հետաքրքրության մասին, որ առկա է այս համաժողովի շուրջ»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքերով, Գյումրին դարձել է հայ-ռուսական հարաբերությունների խորհրդանիշը:
«1837թ.-ին հիմնադրվեց բերդը և քաղաք այցելեց կայսր Նիկոլայ Առաջինը ու քաղաքը վերանվանվեց Ալեքսանդրապոլ `
ի պատիվ կայսրուհի Ալեքսանդրայի»,-նշեց Ս.Սարգսյանը:
Նախագահը հիշեցրեց, որ այստեղ էր տեղակայված Ռուսաստանի ամենահռչկավոր 18-րդ դրագունյան գունդը, որում ծառայություն են անցել ապագա խորհդային մարշալ Սեմյոն Բուդյոնին և այլ նշանավոր անձինք:
Երկրի ղեկավարը նշեց, որ Գյումրիում է գտնվում ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուս սպաների պանթեոնը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ