Պուտինը իջել է Գյումրի ու Սերժ Սարգսյանին չի նկատել


14:55 , 2 դեկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Գյումրիի օդանավակայանում մի քանի րոպե առաջ վայրէջք է կատարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օդանավը: Օդանավակայանում Պուտինին դիմավորել է Սերժ Սարգսյանը: Տեղի է ունեցել դիմավորման շատ կարճ արարողություն: Նախագահները մի քանի վայրկյան կանգնել են հարթակի վրա, անցել է զինվորական շատ փոքր շքերթը, որից հետո Սերժ Սարգսյանն ու Պուտինը գնացել են ռուսական 102-րդ ռազմակայան:

Օդանավակայանում տեղի է ունեցել բավական ուշագրավ մի իրավիճակ: Երբ հարթակից Սերժ Սարգսյանն ու Պուտինը մոտեցել են ավտոմեքենաների շարասյանը, Պուտինը հարթակից իջնելիս մեկ-երկու քայլ կատարելուց հետո ռուսական պատվիրակության կազմից ինչ որ մեկին հրավիրել է իր մոտ եւ ինչ որ բան խոսել նրա հետ, փաստացի մոտ կես րոպեի չափ կանգնած զրուցելով եւ որեւէ ուշադրություն չդարձնելով երկու-երեք մետր այն կողմ կանգնած եւ սպասող Սերժ Սարգսյանին: Հետո Պուտինն ավարտել է եւ շարունակել գնալ մեքենաների կողմ, նույնիսկ ուշադրություն չդարձնելով իր կողքին կանգնած Սերժ Սարգսյանին: