14:23 , 2 դեկտեմբեր, 2013
Slaq.am-ը գրում է.
Այս պահին լարված իրավիճակ է Երևանի Ամիրյան փողոցում: Շուրջ 300 ցուցարարներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետ կապված ցույց են անցկացնում մայրաքաղաքի կենտրոնական փողոցում: Նրանք ձեռքերում պաստառներ ունեն` "Դեպի բարիկադներ" և այլ գրություններով: Ցուցարարների ուղեկցում են ոստիկանները, ովքեր պատ են կազմել և չեն թողնում նրանց առաջանալ:
Ինչպես հայտնում է Slaq.am-ի թղթակիցը, մի շարք ցուցարարների քիչ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել:
Տեսանյութը` քիչ անց:








