Ինտիմ հատվածների մազահեռացում. ի՞նչ մեթոդներ կան


15:00 , 2 դեկտեմբեր, 2013

Ինտիմ հատվածների մազահեռացումը ոչ միայն նոր միտում է, այլև պարզագույն հիգիենա, որին դիմում են ոչ միայն գեղեցիկ, այլև ուժեղ սեռի ներկայացուցիչները: Իհարկե, նրանցից յուրաքանչյուրն ընտրում է անցանկալի մազածածկույթից ազատվելու իրեն ամենահարմար մեթոդը` սափրելուց մինչև էլեկտրաէպիլյացիա և վակսինգ:

Դեպիլյացիա և էպիլյացիա. ինչու՞մն է տարբերությունը

Դեպիլյացիան ինտիմ մազահեռացման ամենահասանելի և ամենաանցավ մեթոդն է: Միայն թե այն այդքան էլ երկարատև ազդեցություն չի ունենում, քանի որ հեռացվում է մազերի միայն վերևի շերտը, ուստի այն ստիպված պետք է մի քանի օրից կրկնել:

Ինտիմ հատվածների էպիլյացիան իրենից ներկայացնում է ամբողջ մազարմատի հեռացում: Այն կարելի է անել մի քանի մեթոդներով` հեռացնել էպիլյատորի միջոցով, էլեկտրական հոսանքով սպանել մազարմատը, հատուկ սարքի միջոցով կամ էլ սպանել մազարմատը լույսով (ֆոտոէպիլյացիա):

Ինտիմ մազահեռացման տարբերակ կարող է լինել նաև հատուկ կոսմետիկ մեղրամոմի օգտագործումը, որը տվյալ դեպքում անվանում են վակսինգ:

Մազահեռացում տնային պայմաններում

Ինտիմ մազահեռացումը տնային պայմաններում այդքան էլ երկար չի տևում: Ամենապարզ և հասանելի մեթոդը սափրելն է: Բավարար է ինտիմ հատվածին քսել համապատասխան փրփուր կամ գել և սափրել, ապա քսել հատուկ քսուք` մաշկի գրգռումից խուսափելու համար:

Մազերը հեռացնել կարելի է նաև հատուկ քսուք-դեպիլյատորի միջոցով: Այն շատ հեշտ է օգտագործել և գրեթե ոչ մի հակացուցում չունի: Բավարար է հաստ շերտով քսել քսուքը մաշկին, հավասարաչափ տարածել մաշկին և սպասել 5-30 րոպե` կախված քսուքի ցուցումից: Որից հետո հատուկ բահիկի միջոցով պետք է հեռացնել մազերը և լվանալ տաք ջրով:

Դուք նաև կարող եք օգտագործել մազահեռացման սարք: Որպես կանոն դրանք հագեցած են լինում հատուկ մերսող հատվածներով և մանր աքցաններով: Իհարկե, մազահեռացման սարքով պրոցեսը ցավոտ է, բայց մազերն ավելի ուշ-ուշ են աճում, քանի որ վնասվում է մազարմատը:

Ավելի ցավոտ մեթոդ է մազահեռացումը մեղրամոմով կամ շաքարի կարամելով: Ազդեցությունը պահպանվում է մոտ մեկ ամիս, երբեմն նաև ավելի երկար: Շաքարային էպիլյացիան լավագույն մեթոդն է ներաճած մազերից խուսափելու համար:

Իսկ եթե չեք ցանկանում ամբողջությամբ հեռացնել մազերը, ապա կարող եք փորձել ինտիմ սանրվածքները: