13:40 , 2 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ազատության հրապարակում հավաքված են հարյուրավոր ակտիվիստներ, ովքեր դեմ են Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամագրվելուն և ՌԴ նախագահ Պուտինի Հայաստան կատարելիք այցին: Երիտասարդները վանկարկելով գոռում են՝ «Ռուսաստանը մեզ ապագա չէ», «Հայաստանն առանց քաղբանտարկյալների», «Ինքնորոշում», «Շանթ» և այլ կարգախոսներ: Ոստիկանությունը քիչ առաջ ակտիվիստներին հորդորեց ցրել երթը, քանի որ այն անօրինական է և չարտոնված:
Այս պահին ակտիվիստները, անտեսելով ոստիկանների կոչերը, երթով շարժվում են դեպի Հյուսիսային պողոտա: Տարածքում մեծ թվով ոստիկանական զորքեր են, որոնք ամեն կերպ փորձում են կանգնեցել ակտիվիստների ճանապարհը:
Այնուամենայնիվ, երթի մասնակիցներին հաջողվել է ճեղքել պատնեշը և երթը շարժվում է «Հա-յաս-տան, Սեր-ժի՛կ, դա-վա-ճան» կոչերով: Ներկաների թվում են նաև մի շարք կուսակցությունների, քաղաքացիական կազմակերպությունների անդամներ: Վերջիններս Հայաստանի դրոշը ձեռքներին փորձում են շարժվել դեպի Հանրապետության հրապարակ:
Ի դեպ նշենք, որ ակտիվիստները ձեռքներին ունեն նաև Ուկրանիայի դրոշը:
Ակտիվիստները ճեղքելով ոստիկանական պատնեշները շարժվում են: