13:24 , 2 դեկտեմբեր, 2013
Փուցինն է գալիս, դռները բացեք...
Ձմեռը հալվել, դարձել է առու,
Նույնիսկ ձյունն է կանաչին տալիս:
Մեղուն է ուզում դուրս գալ ու թռչել,
Խաղալ է ուզում արեւի շողով,
Կանայք են ուզում լաչակներ կապել
Ու բիգուդիներով ժպտալ այս մեծին:
Երեխաներն են վզկապներ կապել,
Երգում ու հիշում Լենին պապիկին,
Միլիցեքն են ամբողջ քաղաքը փակել,
Ուզում կարմիր գորգ սփռել մեծն վասալին:
Լեռներն իրարու ողջույն են տալիս,
Դռները բացեք, Փուցինն է գալիս...