«Բիզնեսս փակել եմ, ես էլ երկրից հեռանում եմ»… ի՞նչ է պատահել Նաիրա Մովսիսյանին


13:08 , 2 դեկտեմբեր, 2013

Life.panorama.am-ը գրում է.

«Բիզնեսս փակել եմ, ես էլ երկրից հեռանում եմ»… ի՞նչ է պատահել Նաիրա Մովսիսյանին

Մարդու հոգին պրպտող է, սիրում է անընդհատ փնտրել ու փնտրել… Դա նաև բնավորության տեսակ է: Նման մարդկանց կյանքում ամեն ինչ միշտ արագ է ստացվում. այն, ինչ երեկ կար, այսօր կարող է չլինել, այն, ինչ չկար՝ այսօր միանգամից կարող է հայտնվել… 25-ամյա դերասանուհի Նաիրա Մովսիսյանը շուտ է ձանձրանում ձեռքբերումներից: Միշտ փնտրում է նորը և առավել հետաքրքիրը:

Նաիրաընդամենը մեկ ամիս առաջ խոսում էիք ձեր բիզնեսը

 (Նառա Մովիսգեղեցկության սրահընդլայնելուդիզայներական ստուդիայի 

վերածելու մասին

- Հիմա էլ այդ բիզնեսը չկա, կասեցրել եմ աշխատանքները… Բնավորությամբ այդպիսին եմ, շուտ եմ ձանձրանում…

Կարծես«Սունդուկյան» թատրոնում էլ հիմա չեք խաղում… Փաստորեն անգո՞րծ եք

- 10 տարի «Սունդուկյան» թատրոնում հրավիրված դերասանուհի եմ եղել, այժմ՝ ոչ… Այնքան էլ անգործ չեմ, կրկին նկարահանվում եմ «Կյանքի կարուսել» նախագծում, դեկտեմբերի 17-18-ին կլինի Նարեկ Դուրյանի «Դոն ժուան ավիա» ներկայացումը… Ու պատրաստվում եմ հեռանալ Հայաստանից…

Ինչո՞ւհիասթափվե՞լ եք:

- … Ուղղակի այս երկրում այլևս ասելիք չունեմ… Այն երկրում, որտեղ ես ինձ լավ կզգամ, դա էլ կլինի իմ երկիրը… Այստեղ ինձ այլևս ոչինչ չեն կարող տալ, դրսում պետք է ուժերս փորձեմ…

Իսկ ո՞ր երկրում եք որոշել «ձեզ լավ զգալ»:

- Դեռ չգիտեմ… Երևի կսկսեմ Եվրոպայից…

Անձնական կյանքում ամեն ինչ նորմա՞լ է:

- Արդեն երկու տարի է, անձնական կյանք չունեմ…

Մեկուկեսերկու տարի առաջ նշանվել էիք

- Այո, բայց նշանադրությունս խափանվեց… Այդպես եղավ…

Ձեր ոլորտի՞ց էր:

- Ոչ, մասնագիտությամբ ինձ հետ կապ չուներ, բայց դա չէր խանգարում, որ շատ լավ ընկերներ և շատ լավ զույգ լինեինք…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ