Այսօր սկսվեց ձմեռային զորակոչը


11:43 , 2 դեկտեմբեր, 2013

Այսօր սկսվեց ձմեռային զորակոչը: Բոլոր նորակոչիկների մաղթում եմ անփորձանք ծառայություն, խաղաղ երկինք, իսկ ծնողներին` համբերություն: Երկու տարին շատ արագ կանցնի, եւ նրանք հետ կգան: Զինվորական ծառայությունը հեշտ բան չէ: Լինում են ե՛ւ հեշտ օրեր, ե՛ւ շատ դժվար: Բայց ամենածանրը կարոտն է: Եթե զինվորը եւ ծնողը կարողանան դա հաղթահարել, երկու տարին մի քանի ակնթարթ կթվա:
Հ.Գ. Հենց առաջին օրով ընկերոջս ճանապարհեցի... Բարի ծառայություն բոլորին: