10:50 , 2 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Այսօր վաղ առավոտից հիմնականում պետական հաստատությունների աշխատողները շտապում էին ոչ թե աշխատանքի, այլ Պուտինին դիմավորելու: Այն ճանապարհը, որով պետք է անցնի Վլադիմիր Պուտինը, լեփ-լեցուն էր Հայաստանի և Ռուսաստանի դրոշները թափահարող մարդկանցով: Հատկապես մարդաշատ էր Մոսկովյան փողոցը, որտեղ պետք է բացվի Հայ-ռուսական եղբայրությունը խորհրդանշող հուշարձան: Տարածքը հսկում են մեծաթիվ ոստիկաններ:
Նշենք, որ նմանօրինակ դիմավորում է նախատեսվում նաև Գյումրիում, որտեղ էլ Պուտինն այցելելու է՝ մասնակցելու Հայ-ռուսական տնտեսական ֆորումին: