Բժշկական ծառայությունը հիվանդանոցներում զրոյական մակարդակի վրա է գտնվում


10:10 , 2 դեկտեմբեր, 2013

Էսօր համոզվեցի, որ բժշկական ծառայությունը հիվանդանոցներում զրոյական մակարդակի վրա ա գտնվում: Ոչ թե մասնագիտական, այլ սպասարկման մակարդակը: Գնում ես հիվանդանոց` շատ ծանր, ողնաշարիդ ճողվածքից քարացած վիճակում, ցավից նռռալով. մի 15 րոպեից նոր բարեհաճում են հերթապահ բժշկին կանչել, 18 անգամ անուն-ազգանուն են հարցնում, ընդունարանում նստած ա կարմիր թշերով, «ստուց-ընդուց» բառապաշարով, դեմքիդ բացարձակ չնայող, կարմիր թշերով չոբան աղջիկ: Ում չեն ասել, որ, աղջիկ ջա՛ն, սպասարկելիս քո դեմքից ժպիտը չպետք ա բացակայի, որ դու իրավունք չունես ինձ հետ դու-ով խոսելու, որ դու պարտավոր ես պատասխանել իմ բոլոր հարցերին նրա մասին, թե ով ա ինձ մոտենալու: ԴՈՒ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԵՍ ՎՃԱՐՎՈՒՄ ՈՒ ՈՉ ՈՔ ՄԵՂԱՎՈՐ ՉԻ, ՈՐ ԴՈՒ ԴԺԳՈՀ ԵՍ: