Հայ ռեժիսորի ֆիլմը Թբիլիսիի փառատոնի մրցութային ծրագրում


09:54 , 2 դեկտեմբեր, 2013

մաշա1Kinoashkharh.am-ը գրում է.

Թբիլիսիի 14-րդ միջազգային կինոփառատոնի (դեկտեմբերի 2-8-ը) մրցութային ծրագրում ներկայացված տասը ֆիլմերի թվում է նաեւ Մարիա Սահակյանի « Այդ ես չեմ»  կինոնկարը, որն արդեն ստեղծել է հաստատուն փառատոնային կենսագրություն: Մի շարք միջազգային փառատոներում ֆիլմն արժանացել է մրցանակների, իսկ  2013թ. ապրիլին  հաղթող է ճանաչվել նաեւ «Հայակ» ազգային կինոյի մրցանակբաշխության «Լավագույն խաղարկային ֆիլմ»  անվանակարգում:

Հայ ռեժիսորի  այս աշխատանքը թբիլիսյան կինոփառատոնի  մրցութային ծրագրում մրցելու է վրացական, ադրբեջանական, ռուսական, հունական, իտալական, լատվիական, լեհական եւ թուրքական դեբյուտային լիամետրաժ ֆիլմերի հետ: Մրցութային ծրագրի հաղթողներին կշնորհվեն «Ոսկե Պրոմեթեւս» եւ «Արծաթե Պրոմեթեւս» արձանիկները («Լավագույն ֆիլմի» եւ

«Լավագույն ռեժիսորի» համար): «Պրոմեթեւս»  մրցութային արձանիկի հեղինակը քանդակագործ Թամարա Կվեսիտաձեն է: Փառատոնում կներկայացվեն չորս ռուսական ֆիլմեր, որոնցից միայն մեկն է ընդգրկված  մրցութային ծրագրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ