Իմաստուն խորհուրդներ Դալայ Լամայից


13:07 , 2 դեկտեմբեր, 2013

2Դալայ Լաման այն մարդն է, ում գրեթե բոլորը ճանաչում են: Նա Տիբեթի, Մոնղոլիայի, Բուրյաթիի և բազմաթիվ այլ շրջանների բուդդիստների հոգևոր առաջնորդն է, իր կյանքի տարիների ընթացքում արժանացել է ԱՄՆ-ի Կոնգրեսի ոսկե մեդալի և Նոբելյան մրցանակի: Ձեզ ենք ներկայացնում նրա իմաստուն խորհուրդները, որով կյանքը ավելի հաճելի կդառնա:

Երջանկության բանալին մեր ձեռքում է` հոգու ջերմություն և մտքի հանգստություն:

Նախքան ինչ-որ մեկին մատնացույց անելը, նայեք ինքներդ ձեզ:

Իսկական ընկերությունը հիմնված է միայն սիրո և վստահության վրա, իսկ սերն ու վստահությունը ծնվում են միայն եթե կա փոխադարձ հոգատարություն և հարգանք:

Անհնար է զայրույթը զայրույթով հաղթել: Եթե ձեր հանդեպ զայրույթ են կիրառում, և դուք նույն կերպ եք պատասխանում, արդյունքում ողբերգություն է տեղի ունենում:

Շատ կարևոր է իրատեսական նպատակներ ունենալը:

Երբեք ձեզ առավել բարձր մի համարեք նրանցից, ում օգնում եք:

Հիշեք, որ այն, ինչ մենք ուզում ենք, միշտ չէ այն, ինչ մեզ անհրաժեշտ է:

Պետք է նայել դեպի ապագա, ոչ թե անցյալ: Ապագայի երաշխիք չունենք, բայց կարող ենք այն փոխել: Ապագան կախված է ներկայից, և մենք պարտավոր ենք ճիշտ ղեկավարել մեր ներկան:

Գնահատեք ձեր հաջողությունը նրանով, թե ինչ եք զոհել դրան հասնելու համար:

Հիշեք, լավագույն հարաբերությունն այն է, երբ միմյանց հանդեպ սերը գերազանցում է միմյանց հանդեպ կարիքը:

Ընդարձակեք ձեր գիտելիքները. դա անմահության ուղին է:

Հիշեք, լռությունը երբեմն լավագույն պատասխանն է:

Եթե հասկանում եք, որ սխալ եք գործել, ամեն հնարավորն արեք, որպեսզի ուղղեք այն:

Թույլ մի տվեք, որ մանրուքները փչացնեն հարաբերությունները:

Հարգեք ձեզ, հարգեք մյուսներին, պատասխանատվություն կրեք ձեր արարքների համար:

Երբ ինչ-որ բան եք բաց թողնում, բաց մի թողեք այդ իրավիճակի տված դասը:

Հիշեք, որ մեծ սերն ու մեծ արարքները ենթադրում են մեծ ռիսկ: