22:39 , 1 դեկտեմբեր, 2013
Կիևում եվրաինտեգրման կողմնակիցների բազմամարդ հանրահավաքը շարունակվում է: Այն ուղեկցվել է բախումներով ոստիկանների հետ, և պաշտոնական աղբյուրները հայտնում են մի քանի տասնյակ վիրավորների մասին:
Ակտիվիստները գրավել են Անկախության հրապարակում` Մայդանում գտնվող պրոֆմիությունների տունը, ինչպես նաև քաղաքապետարանի շենքը: Գրոհի է ենթարկվել նաև նախագահի նստավայրը: