«Եթե Ձեր շրջապատում որևէ մեկը լինի ՄԻԱՎ վարակակիր, կշարունակե՞ք շփումը նրա հետ». հարցախույզ Երևանի փողոցներում


20:17 , 1 դեկտեմբեր, 2013

Դեկտեմբերի 1-ին ողջ աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, որին ընդառաջ որոշեցինք անցկացեն հարցում պարզելու համար, թե որքանով են տեղեկացված մարդիկ այդ օրվա խորհուրդի մասին, գիտեն թե ինչ է ՁԻԱՀ-ը, և եթե նրանց շրջապատում լիներ վարակակիր, արդյոք նրանք կշարունակեին շփումը: Հարցմանը մասնակցել են ավելի քան 50 քաղաքացիներ, որոնց մեծամասնությունը չգիտեր, թե ինչ օր է դեկտեմբերի 1-ը, սակայն դա այդքան էլ ցավալի չէ, ցավալին այն է, որ մեր այն հարցին, թե կշարունակեին շփումը ՄԻԱՎ դրականի հետ մեծամասամբ բացասական պատասխան էին տալիս` պատճառաբանելով որ վախենում են, իրենք էլ կարող են վարակվել, ամոթ է, որքան հեռու մնալ նման մարդկանցից այնքան լավ: Կային մարդիկ, ովքեր անգամ ՄԻԱՎ կամ ՁԻԱՀ լսելիս զարմացած նայում էին, իսկ երբ ասում էիր սպիդ, արդեն ամեն ինչ հասկանալի էր, սակայն հասկանալի միայն այնքանով, որ դա վատ բան է և վերջ: Հարցման մասնակիցներից շատերը չգիտեին, որ ՄԻԱՎ-ը օդակաթիլային ճանապարհով չի փոխանցվում, որ սովորական շփումը իրենից վտանգ չի ներկայացնում: Միայն քչերն էին, որ տեղեկացված էին, իսկ տեղեկացվածությունը բարձրացնելու համար մենք բոլորին բաժանում էինք գրքույկներ, ինքներս պատմում և նվիրում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ հանդիսացող կարմիր ժապավեններ: Իսկ վերջում Իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն է, եղե՛ք տեղեկացված, մի դարձեք ուրիշների հասարակությունից առանձնանալու պատճառ: