16:49 , 1 դեկտեմբեր, 2013
Քիչ առաջ, Կիևի Տարաս Շևչենկոյի անվան պուրակում հավաքված մի քանի հայուր հազար ցուցարարներ՝ եվրոասոցացման կողմնակիցներ, երթով շարժվել ու՝ վերացնելով արգելապատնեշը, մուտք են գործել Մայդան։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոն ներողություն է խնդրել ժողովրդից՝ երեկ առավոտյան ոստիկանության գործադրած ոչ համաչափ ուժի համար, իսկ տվյալ օպերացիան ղեկավարած Կիևի ոստիկանապետ Վալերի Կորյակը հրաժարական է տվել։