14:46 , 1 դեկտեմբեր, 2013
Slaq.am-ը գրում է.
Վաղը` դեկտեմբերի 2-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարվելիք այցի կապակցությամբ Հայաստան են ժամանել Ռուսաստանում բնակվող մի շարք հեղինակավոր անձինք:
Slaq.am-ի տեղեկություններով` նրանց թվում են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, Երևանի նախկին քաղաքապետ, ռուսական «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյան, Ռուսաստանում հայտնի հայ գործարար, ֆինանսիստ Ռուբեն Վարդանյանը և այլոք:
Նրանք մասնակցելու են վաղը կայանալիք հայ-ռուսական տնտեսական ֆորումին, որից հետո նաև նախագահական նստավայրում Վլադիմիր Պուտինի պատվին նախատեսված պաշտոնական ճաշին: