15:37 , 1 դեկտեմբեր, 2013
22:25
Չի կարող պատահել, որ ձմռան առաջի օրն առանց քեզ դիմավորեմ.. Իսկ դո՞ւ այդտեղ քանի ձմռան առաջին օր ես անցկացրել առանց ինձ..
Ձեզ մոտ ձմեռը սկսվել է դեռ այն ժամանակ, երբ մեզ մոտ հոկտեմբեր ամիսն էր.. Սակայն չեմ հիշում մի այդպիսի օր, որ բողոքեիր ցրտից..
Իսկ ես՝ մրսում եմ...
22:32
Անցած տարի, երբ առաջին դեկտեմբերն եկավ մենք վստահ էինք, որ այն նաև վերջինն է՝ ինչ անջատ կնշենք..
Սակայն երջանկությունն այնքան կուրացնող էր, որ չէինք էլ նկատել , թե մինչ այդ՝ «առաջին» անջատ նոր տարին, քանի՜ քանի՜ նոր տարի ենք նշել իրարից հեռու..
Անգամ իրար մասին չիմանալով..
22:35
Սա երորրդ նոր տարին է...
Սակայն պետք է խոստովանեմ, որ ամենասիրելին հենց առաջինն էր..
Հունվարի 3 ը ..
Ամանորի գիշերը իրար գրկելն ու համբուրելը այնքան էլ նոր տարի չի...
Իսկ հունվարի 3-ը , իմ կյանքի ամենախենթ նոր տարին էր...
Պետք է նշեմ, որ ամեն հունվարի 3 չէ, որ «սիրելի» կարող եմ համարել..
22:41
Ձմռան առաջին օրը մոտենում է...
Այսօր դեռ ձմեռ չէ..
Իսկ ես դեռ նոյեմբեր ամսին՝ մրսում եմ ...
Մրսել եմ նաև հոկտեմբեր ամսին..
Նաև Սեպտեմբեր..
Մրսել եմ այն բոլոր 19 ամիսներին ինչ մեկնել ես..
22:50
Իհարկե թեյերն ու վերարկուները չեն օգնի...
23:35
Պատկերացնում ե՞ս.. Նոր տարու օրը մենք մենակ ենք լինելու...
Դու այդ քո սառցե քաղաքում..
Եվ ես իմ՝ ձնոտ..
Մենա՜կ, բոլորովին մենակ ու մտածկոտ ...
Չգիտեմ ինչպես մեկնեմ քեզ մոտ..
Չգիտեմ ինչպես մեկնեմ, որ ասեն ՝ այ ամանորի հրաշքներ իրոք լինում են...
Եվ դու էլ չգիտես...
23:58
Վաղը կգրկեմ քեզ ..
Ամեն տարի Դեկտեմբերի 1 - ին գրկել եմ քեզ ..
Վաղն էլ կգրկեմ ...
Մտովի...
24:00
Մինչ ամանորը կմտածեմ ինչպես մեկնեմ քեզ մոտ...
Դու էլ...
Սակայն դու չտխրես, եթե անգամ չստացվի..
Գրկիր նամակս , եթե հասնի հենց այսօր..
Կարծես ինձ ես գրկում...
Մինչ ամանոր էլի կգրեմ..
իսկ հիմա .... Դեկտեմբերի 1-ն է ..
Ձմեռ է .. ու տաքանալու համար ես էլ քո նամակն եմ գրկում ..