Իրինա Շեյքը ամենասեքսուալ կինն է՝ ըստ Maxim-ի


23:40 , 30 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Նախօրեին Ռուսաստանում տղամարդկանց Maxim ամսագիրը հրապարակել է «100 ամենասեքսուալ կանանց ամբողջական ցուցակը»: Ինչպես ենթադրվում էր, առաջատարը Իրինա Շեյքն է: 

Maxim-ի բազմակի սեքս-խորհրդանիշ Վերա Բրեժնևան հայտնվել է երկրորդ հորիզոնականում: Եռյակը եզրափակում է Ռավշանա Կուրկովան: 

Նրանց հաջորդում են Մարիա Գորբանը, Յուլյա Սնիգիրը, Աննա Չիպովսկայան, Օքսանա Ակինշինան, Սվետլանա Խոդչենկովան:

Տասնյակը եզրափակում են Սատի Կազանովան և Իռեն Պոնարոշկուն: