22:29 , 30 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մաքգիլի համալսարանից Մայքլ Մինի կարծիքով՝ ճարպակալումը գենետիկայի, ներքին հանգամանքների և էմոցիոնալ վիճակի արդյունք է՝ գրում է Authint Mail-ը:
Դա բացատրում է, թե ինչու են որոշ երեխաներ հակված ճարպակալման:
Մինին գործընկերների հետ հետազոտել է հղի կանանց: Նրանցից ոմանք տառապել են դեպրեսիայից և աղքատ են եղել: Գիտնականները հետևել են նրանց երեխաներին ծնվելու պահից մինչև 10 տարեկան դառնալը: 150 երեխա էլ հետազոտվել են չորս տարվա ընթացքում: Նրանց առաջարկվել են տարբեր ուտեստներ, իսկ հետազոտողները գրանցել են, թե երեխաներից ովքեր են վնասակար ուտեստներ ընտրել:
Պարզվել է, գենի մեջ ակտիվության համար պատասխանատու դոֆամինը որոշել է, թե երեխան ինչ վնասակար մթերք կընտրի ու կուտի:
Հայտնաբերված ազդեցությունը հատկապես ուժեղ է եղել աղջիկների դեպքում, ովքեր գենետիկական առանձնահատկություններ ունեն: