21:01 , 30 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ուկրաինական երեք ընդդիմադիր կուսակցությունները՝ «Բատկիվշչինա»-ն, ՈւԴԱՌ-ը և «Սվոբոդան» այսօր համատեղ որոշում են կայացրել՝ ձևավորելու ազգային դիմադրության շտաբ: Այս մասին հաղորդել է «Բատկիվշչինայի» մամլո ծառայությունը:
«Մենք սկսում ենք նախապատրաստվել համաուկրաինական գործադուլի»,- հայտարարել է կուսակցության քաղխորհրդի նախագահ Արսենի Յացենյուկը:
«Մեր քաղաքական պահանջները չեն փոխվել՝ մենք պահանջում ենք Ուկրաինայի նախարարների կաբինետի հրաժարականը»,- նշել է նա՝ հիշեցնելով, որ Գերագույն ռադայում արդեն մտցվել է կառավարությանը անվստահություն հայտնելու բանաձևի նախագիծ: