Ժնևում բանակցությունների վերջին փուլում Իրանն ինքը կորոշի ուրանի հարստացման ծավալը. ԱԳՆ


12:16 , 1 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ժնևում միջուկային ծրագրի հարցով բանակցությունների վերջին փուլում Իրանն ինքը կորոշի ուրանի հարստացման ծավալն ու ձևը: Իրանական Mehr տեղեկատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Նախարարի խոսքով՝ Ժնևում ձեռք բերված համաձայնությունը այդ ուղղությամբ գործունեության ճանապարհային քարտեզ է և կողմերին մոտեցնում է վերջին փուլին:

«Ամենագլխավոր հարցերից մեկն այն է, որ քննարկումների ավարտից հետո Իրանի միջուկային ծրագիրը ունենա այնպիսի կարգավիճակ, ինչպիսին ունեն այլ երկրների միջուկային ծրագրերը, օրինակ՝ Ճապոնիայի»,- ընդգծել է Զարիֆը:

Նրա խոսքով՝ առայժմ չկա համաձայնություն, թե ինչպես և ինչպիսի սահմաններում կտարվի ուրանի հարստացումը:

Թեհրանն ու միջազգային «վեցյակը» նոյեմբերի 24-ին համաձայնություն են կնքել, ըստ որի՝ Իրանը կկրճատի աշխատանքները միջուկային ծրագրի շրջանականերում, իսկ երկրի նկատմամաբ տնտեսական պատժամիջոցները կմեղմացվեն:

Զարիֆի խոսքով՝ առայժմ համաձայնեցված չէ, թե ինչպես և ինչ շրջանակներում կանցկացվի ուրանի հարստացումը: