17:16 , 30 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Գնաճը տարեվերջին կնվազի և կհասնի 7 տոկոսի, ինչը ցածր է երրորդ եռամսյակի ցուցանիշից (8,2 տոկոս): Ըստ Կենտրոնական բանկի 3-րդ եռամսայակի գնաճի հաշվետվության գնաճի նվազումը կշարունավի նաև եկող տարվա ` 2014թ.-ի առաջին կեսին:
Չնայած դրան գնաճը կվերադառնա Գլխավոր դրամատան սահմանած նպատակային մակարդակին միայն 2014թ.-ի 2-րդ կիսամյակում:
Ըստ հաշվետվության համաշխարհային տնտեսության դանդաղ վերականգնման պայմաններում արտաքին հատվածում ևս կլինի կայուն ցածր գնաճային միջավայր: Հումքային և պարենային ապրանքների շուկաներում էական գնաճային միտումներ չեն կանխատեսվում։
Այնպես որ արտաքին հատվածից գնաճային բարձր ռիսկեր նույնպես չկան: