Տրիպոլիում զինվորականները փորձում են դադարեցնել սուննիների ու ալավիների միջև բախումները


16:01 , 30 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Լիբանանի հյուսիսային մայրաքաղաքում՝ Տրիպոլիում, այսօր սուննի ու ալավի շրջաններում բախումներ են տեղի ունեցել թշնամական խմբավորումների զինյալների միջև, հայտնում է ITAR-TASS-ը: 

Հերթական մենամարտը կաթվածահար է արել քաղաքի կյանքը, փակվում են խանութներն ու շուկաները: Դպրոցներում դադարեցվել են պարապմունքները: 

Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ սիրիամետ Արաբական դեմոկրատական կուսակցությունը հայտնեց Մանկուբին թաղամասում ալավիներից մեկի սպանության մասին: 

Լիբանանի անվտանգության ուժերը փորձում են դուրս գալ հանցագործների հետքին: