16:02 , 30 նոյեմբեր, 2013
Դուք հավանաբար լսել եք «կրոկոդիլ» անունով նոր թմրամիջոցի մասին, որը Ռուսաստանում տարածված է իբրև հերոինի էժանագին փոխարինող: Ըստ որոշ աղբյուրների` այս թմրամիջոցը շատ ավելի մեծ կախվածություն է առաջացնում, քան հերոինը: Կրոկոդիլի օգտագործման հետևանքով մարդու միսը նեխում է: Որոշ ամերիկյան լրատվամիջոցներով հաղորդել են, որ այս թմրադեղը շրջանառվում է նաև Ամերիկայում:
«Կրոկոդիլ» թմրադեղը պատրաստվում է կոդեինից և դեզոմորֆինից: Հերոինը ապօրինի է Ռուսաստանում, սակայն կոդեինի վաճառքը թույլատրվում է, և կոդեին ձեռք բերելը շատ հեշտ է: Որոշ լուրեր են պտտվում այն մասին, որ փտախտի պատճառը հենց թմրադեղն է, սակայն այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Դեզոմորֆինն իբրև ցավազրկող միջոց 1930-ականներին արտոնագրվել է Շվեյցարիայում: Ոչ մի վկայություն չկա, որը կփաստեր, որ դեզոմորֆինի ընդունումից մարդու միսը փտում է:
Սակայն փաստն այն է, որ մարդկանց միսը փտում է: Ո՞րն է դրա պատճառը: Բանն այն է, որ կրոկոդիլի բաղադրատարրերից են տնային օգտագործման տարբեր քիմիական նյութեր, և մարդիկ հիմնականում մաքուր դեզոմորֆին չեն սինթեզում: Այնումենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ուղղությամբ քիչ հետազոտություններ են կատարվել, չենք կարող միանշանակ պնդել, որ հենց դա է փտախտի առաջացման պատճառը: Հնարավոր է, որ կրոկոդիլ օգտագործողների մոտ փտախտն առաջանում է կեղտոտ ասեղների կիրառման հետևանքով: Այս թմրամիջոցի տարածումն ԱՄՆ-ում անհավանական է, քանի որ այնտեղ կոդեին ձեռք բերելը շատ ավելի դժվար է, քան Ռուսաստանում:

Եթե դուք գործատու եք և ցանկանում եք մինչև աշխատող ընդունելը համոզվել, որ նա թմրամիջոցներ չի օգտագործում, դուք կարող եք թափուր պաշտոնի հավակնորդին բժշկական հետազոտության ուղարկել: Դժբախտաբար, օրգանիզմում թմրանյութի առկայությունը ստուգող բժշկական հետազոտությունների արդյունքները հաճախ հավաստի չեն լինում: Գիտնականները պարզել են, որ դեպքերի 20 տոկոսում բժշկական հետազոտության արդյունքները սխալ են լինում: Եթե մարդ անգամ չնչին քանակությամբ կակաչի սերմ ուտի և գնա հետազոտության, հետազոտությունը կարող է ցույց տալ, որ նա թմրադեղեր է օգտագործում: Նույն բանը կարող է լինել նաև մրսածության և ալերգիայի դեմ դեղեր, ինչպես նաև որոշ հակաբիոտիկներ և հակադեպրեսանտներ ընդունելու արդյունքում:
Լուրերով հաղորդում էին, որ մի կին ու տղամարդ իրենց երեխայի հետ ինքնաթիռով ճանապարհորդում էին: Թռիչքի ընթացքում ուղեկցորդուհուն կասկածելի թվաց, որ երեխան ոչ շարժվում է, ոչ լացում: Նա ասես անկենդան դիակ լիներ: Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց, երեխայի ծնողներին ընդառաջ եկան իրավապահ մարմինները, ովքեր որոշել էին համոզվել, որ երեխայի հետ ամեն ինչ կարգին է: Պարզվեց, որ դա ոչ թե երեխա էր, այլ տիկնիկ, որի մեջ թմրանյութ էին լցրել: Այս պատմությունը շատ հայտնի է ԱՄՆ-ում, և պատմության տարբեր տարբերակները մինչ այժմ էլ ժամանակ առ ժամանակ հայտնվում են ԶԼՄ-ներում: Այնուամենայնիվ, իրականում նման բան չի պատահել: Սա ընդամենը ինչ-որ մեկի վառ երևակայության արդյունքն է: Այն լրատվամիջոցները, որոնք լուսաբանում են այս պատմությունը, անգամ չեն նշում, թե որ օդանավակայանում է այս միջադեպը տեղի ունեցել, ովքեր էին երեխայի ծնողները կամ ինչ էր այն ոստիկանի անունը, ով մոտեցել էր ծնողներին: Մի խոսքով, այս պատմությունն ընդամենը մարդկանց երևակայության արդյունքն է:
2 Լոգանքի աղերը մարդկանց կանիբալ են դարձնում

Ոչ այնքան վաղ անցյալում Ֆլորիդայում բոլորը խոսում էին այն մասին, որ մի մարդ այն բանից հետո, ինչ նա լոգանքի աղով պատրաստված թմրանյութ էր ընդունել, զոմբիացել էր և փորձել ուտել մի այլ մարդու դեմքը: Լրատվամիջոցներում լոգանքի աղը ներկայացվում էր իբրև աշխարհի ամենավտանգավոր թմրանյութը, որի օգտագործումից հետո մարդու մոտ կանիբալական հակումներ են առաջանում:
Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց պարզվեց, որ կանիբալի օրգանիզմում հայտնաբերված միակ թմրանյութը մարիխուանան էր: Իր զոհի վրա հարձակվելու միակ պատճառն այն էր, որ նա պարզապես խենթ էր: Ոչ մի ապացույց չկա, որ լոգանքի աղերը մարդկանց խելացնորության են հասցնում:

Շատ տարածված է այն համոզմունքը, որ բարում կամ սրճարանում պետք է հետևել, որպեսզի ոչ ոք չկարողանա բաժակիդ մեջ թմրանյութ լցնել: Աղջիկներն ու կանայք մասնավորապես զգոն և ուշադիր պետք է լինեն: Հակառակ դեպքում, ինչ-որ մեկը կարող է թմրեցնել նրանց և կենակցել նրանց հետ: Շատերը համոզված են, որ նման դեպքեր հաճախ են պատահում: Մենք անշուշտ չենք պնդում, որ նման բաներ առհասարակ չեն պատահում: Այնուամենայնիվ, երբեմն փաստերը խեղաթյուրվում են: Այսպես, Քենթ համալսարանի 200 ուսանող պնդում էին, որ իրենց բաժակի մեջ թմրանյութ են լցրել: Նրանք մասնակցեցին մի հետազոտության: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ իրականում նրանք պարզապես ալկոհոլ էին օգտագործել, և անջատվել էին ոչ թե թմրանյութի, այլ ալկոհոլի չարաշահման պատճառով: Պատմենք նաև մեկ այլ հետազոտության մասին: Ավստրալիայում իրականացված հետազոտությունից պարզվել է, որ 100 մարդ գնացել է հիվանդանոց և ասել, որ իր բաժակում թմրանյութ են լցրել: Նրանք միայն ալկոհոլ են օգտագործել: Բժշկական հետազոտության ընթացքում այս 100 մարդուց և ոչ մեկի արյան մեջ թմրանյութ չի հայտնաբերվել: Շատ մարդիկ պարզապես չեն հասկանում, թե որքան վտանգավոր կարող է լինել ալկոհոլի չարաշահումը: