15:12 , 30 նոյեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու արգենտինացի Գուստավո Ալֆարոն արգենտինական լրատվամիջոնցներին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայասանի հավաքականը գլխավորելու հնարավորությունը:
«Ինձ զանգահարել են Հայաստանից, որպեսզի հարցնեն հետաքրքրված եմ արդյոք այդ երկրի հավաքականը գլխավորելու առաջարկով: Ես ասել եմ նրանց, որ ցանկանում եմ շարունակել պայմանագիրս Արսենալի հետ, որը լրանում է հաջորդ տարվա հունիսին: Ես ծրագրում եմ մասնակցել Լիբերտադորեսի գավաթին և հաջորդ մրցաշրջանի բոլոր մրցաշարերին»,- Ալֆարոյի խոսքերը մեջ է բերել Ռեգնում գործակալությունը:
Տեղեկացնենք, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ դեկտեմբերին Ալֆարոն Հայաստան կգա տեղում ծանոթանալու մեր երկրի ֆուտբոլային ենթակառուցվածքներին: