Դեկտեմբերի 2-ի առավոտյան կդադարեցվի Նալբանդյան- Իսահակյան հատվածի երթևեկությունը


14:53 , 30 նոյեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Դեկտեմբերի 2-ին Երևանի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկի հարակից տարածքում հուշարձանի բացման հետ կապված` առավոտյան ժամը 7.00-ից մինչև ժամը 10.30-ը ժամանակավորապես դադարեցվելու է երթևեկությունը Երևանի փոքր կենտրոնի մի շարք ճանապարհահատվածներում:

Ինչպես հայտնում է ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունը, Նալբանդյան-Կորյուն խաչմերուկից մինչև Նալբանդյան-Սայաթ Նովա խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը, Իսահակյան-Աբովյան խաչմերուկից մինչև Իսահակյան-Նալբանդյան խաչմերուկ, Մոսկովյան փողոցը` Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Մոսկովյան-Աբովյան խաչմերուկ, Խանջյան փողոցը` Մոսկովյան-Նալբանդյան խաչմերուկից մինչև Խանջյան-Սայաթ Նովա խաչմերուկ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ