14:20 , 30 նոյեմբեր, 2013
Հիշո՞ւմ եք, որ ասում էի, որ բարեգործ-օլիգարխ եզրույթը նոնսենս է ու մառազմ: Ահա դրա վառ ապացույցը. անցած տարվա հոկտեմբերից մինչև այս տարվա հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, ըստ համաշխարհային բանկի ցուցանիշների, աշխարհում պարենամթերքի գինը նվազել է 12 տոկոսով, մինչդեռ Հայաստանում, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած զեկույցի, այս տարվա նոյեմբերին` անցած տարվա նոյեմբերի համեմատ, գները Հայաստանում աճել են 6.6 տոկոսով։ Պարենամթերքը նշված ժամանակահատվածում թանկացել է 54 տոկոսով...
Սրա միակ բացատրությունն այն է, որ պարենամթերքի շուկան ևս մոնոպոլիզացված է ու գտնվում օլիգարխների ձեռքերում, որոնք էլ կաբալիստական տնտեսական քաղաքականություն են վարում, իսկ պարենը այն ապրանքն է, որից կախված է ցանկացած քաղաքացի: Այսինքն, այդ ագահ օլիգարխները մեծացնում են իրենց հարստությունը` ուղղակիորեն հարստահարելով այս երկրում ապրող յուրաքանչյուր մարդու՝ Աստծո ամեն օր:
Դրա համար էլ օլիգարխների «բարեգործությունները» կեղծ են ու հարամ, և դրա համար էլ օլիգարխների հետ հասարակության ու նորմալ պետության միակ ճիշտ վերաբերմունքը պետք է լինի հիմնված երեք սկզբունքների վրա՝ ձերբակալել, ռասկուլաչիտ անել, գնդակահարել: