13:19 , 30 նոյեմբեր, 2013
Ես ընդհանրապես սերիալներ չեմ նայում, բացի մի սերիալից՝ «Հարազատ թշնամի», ու հարցը էն չի, որ շատ հուզիչ ա ու դրա համար, այլ այ էս նկարի մեջի տղու վարպետական ու համոզող խաղի համար:
Այս տղայի անունը Սպոյա սերիալում, իրական անունը՝ Դավիթ: Էս տղեն նոր է հայտնվել մեր էկրաններին, եթե չեմ սխալվում դրանից առաջ էլ է մի սերիալում խաղացել ու վերջ:
Էս տղան կարողանում է մենակով աուդիտորիա պահի, իրա խաղի շնորհիվ ես ու իմ ընտանիքի անդամները ընկղմված նայում ենք էս սերիալը:
Գիտեմ` շատ կան անորակ դերասաններ մեր այսօրվա սերիալում, որոնք նույնիսկ դերասան էլ չեն ու նենց էլ չի, որ գիտեմ Դավիթի կենսագրությունը, բայց ասեմ ձեզ, որ Դավիթը կարողանում է բարձր պահել «սերիալի դերասան» իր կոչումը ու արդարացնում է:
Ի դեմս նրա` կարող ենք ասել, որ դեռ ամեն ինչ կորած չի մեր սերիալի ասպարեզում: Ինձ թվում է` հիմա ոնց թևավոր խոսք է դարձել «Կոստյումը պիտի քեզ զարդարի» արտահայտությունը, մի 20 տարուց Դավիթի. «Մամա ջա՛ն, պապա ջա՛ն» արտահայտությունը կդառնա տենց: