13:15 , 30 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Աշխարհի 2006 թվականի առաջնության եզրափակիչ` Իտալիա – Ֆրանսիա խաղի գլխավոր մարցավար Հորասիո Էլիսոնդոն պատմել է ֆրանսիացիների ավագ Զինեդին Զիդանին խաղադաշտից հեռացնելու՝ իր որոշման մասին:
«Իհարկե, շնորհիվ ԶԼՄ-ների, խաղից հետո գիտակցեցի, թե որքան կարևոր որոշում եմ կայացրել: Բայց երբ Զիդանին կարմիր քարտ էի ցույց տալիս, ես դա չէի գիտակցում: Նա ինձ համար սովորական խաղացող էր, ինչպես՝ մյուսները:
Մենք՝ մրցավարներս, ականջակալների օգնությամբ էինք շփվում: Երբ Մատերացին ընկավ խոտի վրա, գնդակը խաղադաշտի հակառակ կողմում էր և ես, բնականաբար, հետևում էի խաղի ընթացքին: Ձեռքով խաղի համար՝ կանոնների խախտում արձանագրեցի և խաղը տեղափոխվեց այն կիսադաշտ, որտեղ պառկած էր Մատերացին: Իտալացին ոտքի չէր կանգնում: Ես մտածեցի սպասել, մինչև նա վեր կենա, բայց դա տեղի չունեցավ և ես ընդհատեցի խաղը: Օգնականիս` Դարիո Գարսիային հարցրեցի. «Դարիո, դու ինչ-որ բան տեսել ե՞ս, ի՞նչ է նրան պատահել»: Նա պատասխանեց, որ ոչինչ չի տեսել: Այնուհետև, դիմեցի երկրորդ եզրային մրցավարին (Ռոդոլֆո Օտերո), բայց նա նույնպես ոչինչ չէր տեսել: Հանկարծ ականջակալում ես լսեցի պահեստային մրցավար Լուիս Մեդինա Կանտալեխոյի ձայնը. «Հորասիո, ես ամեն ինչ տեսել եմ: Զիդանը շատ կոպիտ կերպով՝ գլխով հարվածեց Մատերացիի կրծքավանդակին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ