13:08 , 30 նոյեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Վերջին օրերին Հալեպի հայաշատ թաղամասերում՝ Սուլեյմանիեյում, Ջդեյդեյում և Նոր Գյուղում անհանգիստ է եղել, տեղեկացնում է Բերիո նյուզ ֆեյսբուքյան էջը: Երեկ արկի պայթյունի հետևանքով վիրավորվել է Անդո Թութունջյան անունով մի հայ երեխա, ով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն է ստացել:
«29 նոյեմբեր 2013-ին, կէսօրէ ետք Հալէպի Սիւլէյմանիէ-Նոր Գիւղ գիծի վրայ երկու հրասանդի հրթիռներ ինկան: Առաջինը՝ Զուարթնոց եկեղեցւոյ Թաղը դէպի Օրուլեան վաճառատուն, հրթիռը նշուած վաճառատան եւ կողքի շէնքերուն վրայ ինկաւ եւ պայթեցաւ: Հայ փոքրիկ մը՝ Անթօ Թիւթիւնճեան թեթեւ վիրաւորուեցաւ գուլխէն եւ ոտքէն, անմիջապէս տարուեցաւ հիւանդանոց եւ անմիջական բուժումներ տեղի ունեցաւ: Այժմ պատանիին վերքերը բուժուած եւ բնակարանն է կը հանգստանայ:
Երկրորդ հրթիռը ինկաւ Սիւլէյմանիիէի մայր փողոցի վրայ գտնուող Թեթթէն պենզինի կայանի դիմացի շէնքը, որ միայն արձանագրուեցաւ նիւթական վնաս:
Նշենք, որ անցնող քանի մը օրերուն Հալէպի հայաբնակ Սիւլէյմանիէի, Նոր Գիւղի եւ Ժիտէյտիէ շրջանները անգամ մը եւս հրասանդի հրթիռներու թատերաբեմ հանդիսացաւ՝ ահ ու սարսափի մատնելով բնակիչները եւ պատճառ դառնալով կարգ մը բնակարաններու եւ ինքնաշարժերու տարբեր աստիճանի վնասներուն»: