Լեզբուհու հանդեպ սերը ստիպել է դիպուկահարին կին դառնալ (Photo)


15:00 , 30 նոյեմբեր, 2013

Любовь к лесбиянке заставила снайпера стать женщиной

Չարլզ Պոնտիերոն ծնվել է Հարավային Դակոտայում և որպես դիպուկահար և պայթուցիկների մասնագետ ավելի քան 15 տարի ծառայել է ԱՄՆ-ի բանակում: Ծառայության ժամանակ նա եղել է Բալկաններում, Մերձավոր Արևելքում և Սոմալիում:  

Նախկին զինվորականը նախկինում ծառայել էր ԱՄՆ-ի ռազմական ուժերում: Նա տեղափոխվել էր Մեծ Բրիտանիա, որպեսզի փոխեր սեռը և կին դառնար, քանի որ նա սիրահարվել էր լեզբուհու:

 Любовь к лесбиянке заставила снайпера стать женщиной 

40-ամյա նախկին շարքային Չարլզ Պոնտիերոն ապրում է Կովենտրիում` Ուեսթ-Միդլենդս, իր ընկերուհու Մարիայի հետ և պատրաստվում է սեռի փոփոխման վիրահատությանը: 29-ամյա ուսանողուհու հետ առցանց ծանոթությունից հետո տղամարդը փոխեց իր անունը, դարձավ Ալեսիա:

Չարլզի խոսքերով նա, ի վերջո, համարձակվեց այդ վիրահատությանը, կին դարձավ և ներկայումս բացահայտ ապրում է ինչպես կին:

 Любовь к лесбиянке заставила снайпера стать женщиной

Տղամարդը, ով նախկինում երեք անգամ ամուսնացած է եղել և ունի երկու երեխա, ասում է. «Ես ինձ ավելի շատ կին են զգում, քան տղամարդ, բայց երբ ես ծառայում էի, ստիպված էի թաքցնել իմ կանացի կողմը»:  

«Ես միշտ ցանկացել եմ փոխել իմ անունը, բայց կարողացա իրականացել իմ երազանքը միայն Մեծ Բրիտանիա տեղափոխվելուց հետո: Դրանից հետո ես լիովին համոզվեցի, որ ցանկանում են ապրել որպես Ալեսիա»,- պատմում է նախկին զինվորականը:

Любовь к лесбиянке заставила снайпера стать женщиной

Նա խոստովանեց, որ դերասանական արվեստի դասընթացների է հաճախում և հույս ունի դերասանուհու հաջողակ կարիերա կառուցել:

Չարլզը խոստովանել է, որ տրանսսեքսուալ դառնալուց հետո բազմաթիվ անգամ ծաղրի առարկա է դարձել, մի անգամ փողոցում նույնիսկ ծեծի է ենթարկվել: Բայց նա պնդում է, որ միշտ գիտեր, որ պետք է կին դառնա: Ըստ Չարլզի խոսքերի` փոքր տարիքում բժիշկները հայտնաբերել էին, որ նրա օրգանիզմում էստրոգենի աստիճանն անորմալ բարձր է: 

Ներկայումս հորմոնների հետ իրավիճակը քիչ է փոխվել և բժիշկները ստիպված էին իջեցնել հորմոնային դեղամիջոցների չափաբաժինը, քանի որ օրգանիզմն այն բնական ճանապարհով է արտադրում:

 Любовь к лесбиянке заставила снайпера стать женщиной