Մոլդովային և Վրաստանին սպառնո՞ւմ են արդյոք բախումներ Ռուսաստանի հետ՝ ԵՄ-ի պատճառով. The Financial Times


12:11 , 30 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որը կայացավ նոյեմբերի 28-29-ին՝ Վիլնյուսում, բոլորի հայացքներն ուղղված էին դեպի Ուկրաինա, ով փորձում է հավասարակշռություն մտցնել ԵՄ-ի և Ռուսաստանի միջև՝ գրում է Սերգեյ Կուզնեցովը The Financial Times-ի բլոգում:

Սակայն ինչպե՞ս են ընթանում գործերը երկու մյուս հետխորհրդային հանրապետությունների՝ Մոլդովայի և Վրաստանի հետ: Արդյոք նրանց Մոսկվայի կողմից սպառնո՞ւմ է պատիժ եվրոպական գործընկերության ծրագրին մասնակցելու համար: Այս երկրների կառավարությունների ներկայացուցիչները չեն բացառել իրադարձությունների նման շրջադարձ, սակայն հույս են հայտնել, որ հնարավոր կլինի խուսափել դրանից: 

Մոլդովայի փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Վալերի Լազերը գագաթնաժողովին ասել է, որ իր երկիրը հնարավորություն ունի խուսափել հակամարտությունից, եթե Մոսկվան հասկանա՝ եթե Մոլդովան ընթանում է ԵՄ չափորոշիչներին համապատասխան, ապա մոլդովական ապրանքների ռուս սպառողը միայն շահող կլինի:

«Ցանկացած այլ ճանապարհ տանում է ոչ մի տեղ»,- ասել է նա: