Բուլղարիան Թուրքիայից կանջատվի 3 մետրանոց պատով և փշալարերով


11:54 , 30 նոյեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Բուլղարիայի կառավարությունը որոշել է Թուրքիայի հետ սահմանին երեք մետրանոց պատ կառուցել և փշալարեր տեղադրել, գրում է lenta.ru-ն:

Պատի կառուցման նպատակն անօրինական ներգաղթը կասեցնելն է: 274 կմ երկարությամբ պատի շինարարությունն ավարտվելու է 2014 թվականի փետրվարին:

Ներկայում դեպի Բուլղարիա մեծացել է սիրիացի փախստականների հոսքը, որոնք երկիր են մտնում հարևան Թուրքիայից: Փախստականները Բուլղարիան դիտարկում են որպես Արևտյան Եվրոպա տեղափոխվելու տրանզիտ: