Սաստիկ ձյունը վթարների պատճառ է դարձել (Video)


11:22 , 30 նոյեմբեր, 2013

Սաստիկ ձյունը վթարների պատճառ է դարձել (Video)Slaq.am-ը գրում է.

Երեկ Հայաստանի հյուսիս-արևմտյան շրջաններում առատ ձյուն է տեղացել, ինչի հետևանքով դժվարանցանելի են դարձել մի շարք ավտոճանապարհներ: Այս մասին փոխանցում է Slaq.am-ի թղթակիցը Գյումրից: Առատ ձյան պատճառով Երևան-Մարալիկ-Գյումրի ճանապարհի Մարալիկ-Գյումրի հատվածում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ է տեղի ունեցել:
Նշենք, որ առատ ձյան ժամանակ ճանապարհներին մաքրման աշխատանքներ չեն իրանացվել:

Իսկ ԱԻՆ-ից այսօր արդեն տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Տեղացած ձյան հետևանքով դժվարանցանելի են Գյումրի-Վանաձոր, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 76-84-րդ կմ-ը, Գյումրի-Երևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ը (Մարալիկ քաղաքի ճանապարհահատված), Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ը (Սպիտակի ոլորաններ):