09:58 , 30 նոյեմբեր, 2013
Football365.am-ը գրում է.
Հեղինակավոր Four Four Two ամսագիրը 2014-ի իր հունվարյան համարում ավանդույթի համաձայն կազմել է աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկը: Առաջին անգամ այդ ցանկում տեղ է գտել Հենրիխ Մխիթարյանը: Մեր հավաքականի առաջատարը 66-րդն է:
Նախորդ տարվա ցանկի համեմատ 100-յակում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ, բայց գլխավորն այն է, որ այս անգամ առաջին տեղում է Կրիշտիանու Ռոնալդուն է: Երկրորդը Լեո Մեսսին է:
Մխիթարյանից հետ են մնում այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են. Վիկտոր Վալդեսը՝ 69, Մարիո Մանջուկիչը՝ 73, Մայքլ Քերիկը՝ 74, Ալվարո Նեգրեդոն՝ 75, Դավիթ Վիլյան՝ 76, Նեմանյա Վիդիչը՝ 86, Ռամիրեսը՝ 88, Սոլդադոն՝ 90, Ժիրուն՝ 97: Հետաքրքիր է, որ ամսագիրը Դիեգո Լոպեսին ու Իկեր Կասիլյասին տվել է 99-րդ տեղը:
Հավելենք, որ Մխիթարյանը այս ցուցակում հետխորհրդային երկրների մեջ միակ ներկայացուցիչն է: 100-յակում բոլորից շատ ներկայացուցիչ ունի «Բարսելոնան»՝ 10 ֆուտբոլիստ:
Լավագույն 50-յակը ունի այսպիսի տեսք