10:30 , 30 նոյեմբեր, 2013Ուղարկիր 04 կոդը 1907 կարճ համարին և փոխանցիր 500 դրամ, օգնիր Իգորի ընտանիքին պայքարելու նրա կյանքի համար: SMS կարող են ուղարկել միայն Beeline Armenia-ի և VIVACELL-MTS-ի բաժանորդները: Ուղարկվելիք SMS-ների քանակը սահմանափակված չէ: Անկախ նրանից` ձեր ուղարկած SMS-ի հաստատումը կստանաք պատասխան SMS-ի տեսքով թե ոչ, ձեր նվիրատվությունը կընդունվի:
3 տարեկան Իգորի մոտ բժիշկներն ախտորոշել են աչքի խնձորակի սուբատրոֆիա: Այս հիվանդությունը աչքի դանդաղ մահն է, այսինքն` աչքի չափն աստիճանաբար նվազում և քայքայվում է: Նրա մայրը՝ Ալինա Գաբրիելյանը, ասում է, որ երեխայի փրկության միակ տարբերակը Ֆրանսիա տեղափոխելն ու վիրահատելն է:
«Ես երեք տեղ եմ աշխատում, բայց դա էլ բավական չէ անհրաժեշտ գումարը հավաքելու համար, քանի որ վիրահատությունն արժե 30 հազար եվրո: Խնդրում եմ, անգամ Ձեր օգնությունը կարող է որդուս աչքի լույս պարգևել: Դուք էլ ծնող եք և պատկերացնում եք ինչպիսի վիճակում ենք մենք հայտնվել»,- գրել է երեխայի մայրը:
Ընտանիքը հաշվեհամար է բացել Կոնվերսբանկում և խնդրում է բոլոր կարեկից մարդիկանց օգնել:
ՀՀ 19300/42648450100
USA 19300/42648450101
Ուղարկիր SMS և օգնիր: Այսպես է BlogNews-ի նախաձեռնած նոր բարեգործական արշավի խորագիրը, որով փորձելու ենք բարի գործ անելու հնարավորություն տալ բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն դրա ցանկությունը՝ առանց նրանցից լրացուցիչ ջանքեր ու էներգիա խլելու: SMS-ների միջոցով դրամահավաք կազմակերպելու գաղափարին երկար մտորումների արդյունքում հանգեցինք: Թերևս հիմնական դրդապատճառը, որ անցում կատարեցինք այս համակարգին, այն էր, որ ֆիզիկապես այլևս չէինք հասցնում հանդիպել և գումար վերցնել բոլոր այն մարդկանցից, ովքեր ցանկանում էին միանալ այս կամ այն ընտանիքին, հիվանդ մանուկին... օգնելու մեր նախաձեռնություններին:
Հետայսու, 1907 համարը այն համարն է, որի միջոցով ՕԳՆԵԼՈՒ ենք: Ու օգնելու ենք նրանց, ովքեր դրա կարիքն իրոք ունեն: Փնտրելու ենք, ուսումնասիրելու ենք, ստուգելու ենք, ապա նոր միայն ձեր դատին ենք հանձնելու հերթական դժբախտ կյանքի պատմությունը, որը լուսավոր ու վառ ենք դարձնելու միասին, ամուր՝ իրար ձեռք բռնած: