Քերին կողմ է արտահայտվել Վրաստանի և Մոլդովայի եվրաինտեգրմանը


08:08 , 30 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ուրբաթ օրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը կողմ է Վրաստանի և Մոլդովայի եվրաինտեգրմանը, հայտնում է mignews.com-ը:

Քերին շնորհավորել է երկրներին Վիլնյուսում ԵՄ վերջին գագաթնաժողովի ժամանակ:

Նրա կարծիքով՝ այդ քայլը նպատակային կերպով կնպաստի Եվրոպայի տնտեսական հնարավորությունների զարգացմանն ու մայրցամաքին կօգնի միավորվել և հասնել խաղաղության:

Պետքարտուղարը նաև հայտնել է, որ կողմ է, որ երկրները վարեն ժողովրդավարության և ազատ շուկայի քաղաքականություն և խոստացել է, որ ԱՄՆ-ը հետագայում կաջակցի Մոլդովային և Վրաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդման ճանապարհին: