Իրականում երկրի չափը որևէ կապ չունի. կարևորը կամքն է


03:29 , 30 նոյեմբեր, 2013

Մեծ Ուկրաինան ու փոքր Հայաստանը տեղի տվեցին Կրեմլի ճնշմանը՝ չստորագրելով ու չնախաստորագրելով ԵՄ-ի հետ բանակցված Ասոցացման համաձայնագրերը։
Իրականում՝ այստեղ երկրի չափն որևէ կապ չունի։
Խնդիրն՝ այս կամ այն երկրի քաղաքական համակարգի կենսունակության, կառավարման որակի մեջ է
Հայաստանն ու Ուկրաինան ղեկավարում են սովետական մտածողություն ունեցող մարդիկ, որոնց քաղաքական ընկալումները, մեղմ ասած, հեռու են եվրոպական չափանիշներից։
Վրաստանի տարածքի զգալի մասն օկուպացված է Ռուսաստանի կողմից, Մոլդովայի դեմ Կրեմլը իրականացնում է տնտեսական պատերազմ, բայց այս գործոնները խոչընդոտ չհանդիսացյան այս երկրների եվրաինտեգրացման քաղաքականությանը։
Վրաստանն ու Մոլդովան ղեկավարում են մարդիկ, ովքեր իշխանության են եկել Եվրոպայում ընդունված քաղաքական գործիքների օգնությամբ։