23:57 , 27 նոյեմբեր, 2013
***
Ֆիզիկոս Վալտեր Ներնստը սիրում էր ձկներ բազմացնել: Երբ նրան հարցնում էին՝ ինչու հենց ձկներ և ոչ թե հավեր, ձիեր, նա պատասխանում էր.
_Ձկները սառնարյուն արարածներ են, իսկ տաքարյուն կենդանիներ չեմ բազմացնի, որովհետև ցանկություն չունեմ ողջ աշխարհը տաքացնել սեփական միջոցներով:
***
Բեթհովենին շատ հաճախ կարելի էր տեսնել չսափրված, քանի որ սափրվելը, ըստ նրա, խանգարում էր ստեղծագործական աշխատանքին:
***
Անգլիացի Գևորգ 4-րդ թագավորը շատ էր սիրում ասեղնագործել: Մի անգամ նա խաչերով ասեղնագործել էր բազկաթոռի 12 ծածկոց, որոնք մինչ օրս պահպանվում են Բրիտանիայի թանգարաններից մեկում: Ի դեպ, այդ նախասիրության պատճառով քիչ էր մնում նրանից հրաժարվեր հայրը՝ համարելով, որ ասեղնագործությունը թագավորական զբաղմունք չէ:
***
Նկարիչ Պոլ Գոգենը միշտ ձախ ոտքով էր տուն մտնում:
***
Գերմանացի մեծ կոմպոզիտոր Իոհան Բրամսին ստեղծագործական ներշնչանք էր հաղորդում կոշիկ մաքրելը: Այդ գործը նա անում էր առանց անհրաժեշտության, և հաճախ նոր կոշիկները դեն էին նետում երեք շաբաթ անց, քանի որ քսուքից դրանք լիովին կորցնում էին իրենց տեսքը: