23:29 , 29 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Տեղացած ձյան հետևանքով դժվարանցանելի են Երևան-Մեղրի ավտոճանապարհի 76-84-րդ կմ-ը, Գյումրի-Երևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ը (Մարալիկ քաղաքի ճանապարհահատված), Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ը (Սպիտակի ոլորաններ):