Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվել է Սուրեն Սաֆարյանի կտավները


23:02 , 29 նոյեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր՝ նոյեմբերի 29-ին բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Ինչպես տեղեկացնում են մշակույթի նախարարության մամլո ծառայությունից՝ Սուրեն Սաֆարյանի արվեստն արտացոլում է ժամանակի շունչը, գեղանկարիչը մեծ վարպետությամբ է ստեղծել իր թեմատիկ-կոմպոզիցիոն, ժանրային գեղանկարները, հոգեբանական-զուսպ դիմանկարները, հավաքական-քնարական բնապատկերները: Ստեղծագործական լայն ընդգրկում ունեցող արվեստագետն աշխատել է գեղանկարի, ունիկալ ու տպագրական գրաֆիկայի բնագավառներում, աչքի ընկել տեխնիկական բազմազան ու ինքնատիպ հնարներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ