Բրիտանիայի ոստիկանությունը միջուկային նախկին բունկերում $1 մլն արժողությամբ մարիխուանայի պահեստ է գտել


22:50 , 29 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Միջուկային նախկին բունկերում, որը համարվում է բրիտնական ռազմական պատմության հուշարձան, մարիխուանայի աճեցման ֆաբրիկա է հայտնաբերվել: Ստուգման ժամանակ ոստիկանները գտել են կանաբիսի 400 բույս, նախնական գնահատմամբ՝ ավելի քան $1 մլն արժողությամբ, հայտնում է russian.rt.com-ը:

Դրեյքլոու թունելն իրավամբ համարվում է Վուսթերշիր կոմսության տեսարժան վայր, որը գտնվում է Անգլիայի արևմուտքում: Այն կառուցվել է 1940-ականների սկզբին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այնտեղ եղել է ավտոմասերի և ռազմական տեխնիկայի արտադրության ֆաբրիկա:

Այդ տարածքն ունի թմրանյութի աճի համար ճիշտ խոնավություն, լույսի և մթության բալանս, օդափոխություն՝ հանցագործները ստեղծել են բոլոր պայմանները թմրայութերի արագ աճի համար, հայտնում է անգլիական RT կայքը:

Ձերբակալվել է 45-ամյա տղամարդ, որին կասկածում են փողերի լվացման և մարիխուանա աճեցնելու ու վաճառելու մեջ: