22:09 , 29 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Իտալիայում թողարկել են կոմիքսների շարք, որոնց հերոսը Հռոմի պապ Ֆրանցիսկոսն է: Կոմիքսները նախատեսված են ամենափոքր երեխաների համար, որոնք նոր են ծանոթանում քրիստոնեության հիմունքներին, հայտնում է ITAR-TASS-ը:
Փոքրիկ գրքերում Պապը երեխաներին բացատրում է Աստվածաշնչի պատմությունները: Գրքերը համալրված են գունավոր մատիտներով՝ ներկելու համար, և թեմատիկ կպչուն պիտակներով:
Ըստ հետազոտողների՝ լավ կոմիքսները կարող են կարևորագույն դաստիարակչական գործառույթ ունենալ: Ուստի Աստվածաշունչը կոմիքսի տեսքով կարող է օգտակար և հետաքրքիր լինել նույնիսկ ամենափոքր երեխաների համար: