19:36 , 29 նոյեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
«Վեցյակի» հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը կամրապնդի Իրան-ԱՄԷ հարաբերությունները: Ինչպես հայտնում է IRNAգործակալությունը, նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄԷ-ի ԱԳ նախարար Շեյխ Աբդուլա բին Զայեդ բին Սուլթան Ալ-Նահյան Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ:
Նախարարի խոսքով, համաձայնությունը տարածաշրջանում համագործակցության նոր էջ է բացելու:
«Ժնևի համաձայնությունը թարմ օդ էր ողջ տարածաշրջանի համար»,-ասել է Ալ-Նահյան՝ նշելով, որ Էմիրությունները մտադիր է ստեղծել տնտեսական համագործակցության երկկորմ հանձնաժողով, որը բոլոր ոլորտներում ընդլայնելու է Իրան-ԱՄԷ համագործակցությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ