Երվանդ Ենգիբարյանի մասնակցությամբ «Ալպինիստները» արդեն էկրաններին է


19:24 , 29 նոյեմբեր, 2013

Esem.am-ը գրում է.

«Ալպիսնիստները» ֆիմի մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Երեկ Մոսկվա կինոթատրոնում կայացավ ֆիլմի առաջնախաղը և այն արդեն մեծ էկրաններին է: Ֆիլմը նկարահանվել է ռուսական “Berg Sound” փրոդաքշնի պատվերով և նախատեսված է ռուսական շուկայի համար:

Ֆիլմի ռեժիսորը Կամերային թատրոնի բեմադրիչ Արշո Հարությունյանն է, ով այն նկարահանելու առաջարկը ստացել է ռուսական ընկերության կողմից: Դերասանական կազմում մեծ մասամբ ռուսներ էին ընդգրկված` Դմիտրի Կլեպատցկին, Նատալյա Բարդոն, Ալեքսանդր Նոսիկը, Ալեքսանդր Ռոպոպորտը, Դավիդ Քացառավան, Վիգեն Ստեփանյանը: Նրանցից ոմանք ներկա էին ֆիլմի առաջնախաղին: Հայաստան էր ժամանել Դմիտրի Կլեպատցկին` կնոջ հետ,  Դավիդ Քացառավան և այլք: Ֆիլմը դիտելու էին եկել Միքայել Պողոսյանը, Հովակ Գալոյանը, Արամոն, Դավիթ Թադևոսյանը` կնոջ հետ, Աշոտ Տեր-Մաթևոսյանը և ուրիշներ:

«Ալպինիստներում» նկարահանվել էին նաև Երվանդ Ենգիբարյաննն ու Արսեն Առաքելյանը, ովքեր չապրեցին մինչ ֆիլմի առաջնախաղը: Երբ էկրաններին հայտնվեցին նրանք, հանդիսատեսը ծափահարեց դերասաններրին: Երվանդը ֆիլմում մարմնավորում էր տուրիստի, ով լեռնագնացների հետ բարձրանում է լեռներ, որտեղից ընկնում և մահանում է: Այստեղից էլ սկսվում են ֆիլմի գործողությունները:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ