17:08 , 29 նոյեմբեր, 2013
Shamshyan.com-ը գրում է.
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթաքում պարզվել է երեկ՝ նոյեմբերի 28-ին, Եղվարդի խճուղում վրաերթի ենթարկվածի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա եղել է Երևանի բնակիչ, 23-ամյա Մարտին Մակարյանը, ով աշխատում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 28-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղու «Ադորա» ռեստորանային համալիրի հարևանությամբ վրաերթի էր ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ