Ոսկու ներհոսքը Արեւմուտքից Արեւելք շարունակվում է


15:55 , 29 նոյեմբեր, 2013

Banks.am-ը գրում է.

Ոսկու ներկրման ծավալներով Չինաստանը կդառնա այս տարվա առաջատարը, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով World Gold Council-ի  հրապարակած կանխատեսումը:

Այսպես, մինչեւ սեպտմեբերի 30-ը Չինաստանն արդեն իսկ ներկրել է 797.8 տոննա ոսկի, մինչդեռ 2012-ի առաջատար Հնդկաստանի ցուցանիշը 715.7 տոննա է:  Կանխատեսվում է, որ մինչեւ տարեվերջ Չինաստանը ոսկու ներկրման ծավալը կհասցնի 1000 տոննայի, իսկ Հնդկաստանի պարագայում այդ ցուցանիշը չի գերազանցի 900 տոննան: 

«Ոսկու ներհոսքը Արեւմուտքից Արեւելք շարունակվում է: Արեւմտյան ներդրողները ոսկու մեջ ներդրումային հնարավորություններ չեն տեսնում, իսկ ասիացիները կուտակում են  այն»,- Reuters-ին հայտնել է World Gold Council-ի մենեջեր Ալբերտ Չենգը: