12:03 , 29 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ադրբեջանը և Եվրամիությունը ստորագրել են այցագրի ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր:
Փաստաթուղթը ստորագրվել է այսօր՝ Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում:
Այցագրի ռեժիմի դյուրացումը կվերաբերի առաջին հերթին գիտաշխատողներին, ուսանողներին, պետական պաշտոնյաներին, անձանց, որոնք ԵՄ են մեկնում բուժման, մշակութային, հումանիտար միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պատվիրակությունը գագաթնաժողովին գլխավորում է երկրի ղեկավար Իլհամ Ալիևը: