Սերժ Սարգսյանը Վիլնյուսում մասնակցել է ԵԺԿ և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը


11:42 , 29 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը:

ԵԺԿ-ի նախաձեռնած հանդիպման նպատակն է Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ քննարկել գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին և օրակարգին, ինչպես նաև Վիլնյուսի գագաթնաժողովից հետո ԵՄ-ի ու Արևելյան գործընկերության երկրների միջև հարաբերություններին և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Լիտվայի Նախագահի անունից Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցող պետությունների և կառավարությունների ղեկավարների պատվին տրվող պաշտոնական ճաշին: 

Նոյեմբերի 29-ի առավոտյան կմեկնարկի Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը