11:10 , 29 նոյեմբեր, 2013
Ինքներդ ձեզ պատկերացրեք փակված կապտափիրուզագույն պղպջակի մեջ, դրա միջից հետևում եք, թե ինչպես են տարբեր ձեր կողքով տեսակի ձկներ ծուլորեն այս ու այն կողմ լողում: Դա իսկապես անկրկնելի զգացում ու փորձառություն է, որը ձեզ է սպասում Հնդկական օվկիանոսի մեջ գտնվող ստորգետնյա սենյակում:
Շվեդ մասնագետների կողմից նախագծված այս ստորջրյա կառույցը երկու մասից է բաղկացած` մի հատվածը ջրի տակ, մյուսը ջրի վրա: Այն անձնական լողացող կղզի է` ջրի մակերեսից 4 մ խորությամբ ննջարանով: Այս յուրահատուկ վայրը գտնվում է Պեմբա Կղզում` Տանզանիայի Զանզիբար բնակավայրին մոտ: Այստեղ մեկ գիշեր անցկացնելու համար պատրաստ եղեք վճարելու 700 դոլար:









